Երկրաշարժից պաշտպանվելու ուղեցույցները՝ Կապանի հանրային տրանսպորտում
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հարավային տարածաշրջանային կենտրոնի և «Կապան համայնքի տրանսպորտի ծառայություն» ՀՈԱԿ-ի համագործակցության շրջանակում՝ Կապանի հանրային տրանպորտի 15 մեքենայում՝ 9 միկրոավտոբուս և 6 ավտոբուս, փակցվել են երկրաշարժից պաշտպանվելու ուղեցույցներ վարորդների և ուղևորների համար։ Ուղեցույցները մշակել են բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները։
Հարավային տարածաշրջանային կենտրոնի պետ Մամիկոն Վարդանյանի խոսքով՝ նախապես տարվել են բացատրական աշխատանքներ վարորդների հետ, որոնք ուսուցանվել են աղետի դեպքում իրենց գործողությունների մասին։ «Ուղևորների մեծ մասն ուշադրություն է դարձնում պաստառներին, մոտենում, սքանավորում և քննարկում տրանսպորտի վարորդների հետ։ Ուղեցույցները կօգնեն բարձրացնել սեյսմիկ անվտանգության վերաբերյալ մարդկանց գիտելիքը, փոխել նրանց վարքագիծն ու նվազեցնել խուճապը»,- վստահ է կենտրոնի պետը։
Կապանի համայնքապետարանն իր աջակցությունն է հայտնել նախաձեռնությանը։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Հարավային տարածաշրջանային կենտրոնից