ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Քայլեր՝ ուղղված բուժկենտրոնների սեյսմիկ անվտանգության բարելավմանը

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն ակտիվ աշխատում է տարբեր պրոֆիլի հաստատությունների հետ, այդ թվում՝ բուժկենտրոնների։

Միայն 2024 թվականին կառուցվածքների սեյսմակայունության վարչության մասնագետներն իրականացրել են 4 բուժհաստատության շենքերի սեյսմիկ գնահատման աշխատանքներ՝

📍 Մարտունու բժշկական կենտրոն,

📍 Վայոց ձորի բժշկական կենտրոն,

📍 ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»,

📍 ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

Վերջերս ՍՊՏԾ հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի աշխատակիցները Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքում կատարել են ակնադիտական հետազննություն, չափագրման և լուսանկարման աշխատանքներ:

Բժշկական ծառայություններ մատուցող կառույցների սեյսմիկ ռիսկի գնահատման և կարողությունների  ներդրման հիմնախնդիրը մշտապես արդիական է սեյսմավտանգ գոտում գտնվող Հայաստանի համար։ Սեյսմիկ անվտանգությանն բարելավմանն ուղղված տարբեր ծրագրեր կան, որոնցից մեկը 2024 թվականին մեկնարկած «Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության մշակում» ծրագիրն է՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։

ՍՊՏԾ կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանի առաջարկով՝ ծրագրում ներառվել է նաև առողջապահական կազմակերպությունների և պետական կառավարման շենք-շինությունների սեյսմիկ ռիսկի գնահատման հարցը, ինչի շնորհիվ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ փուլերում կմշակվեն սեյսմիկ անվտանգությանն ուղղված համակողմանի միջոցառումներ ու օրենսդրական փոփոխություններ։


ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ