ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեմինար Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հետ համագործակցության շրջանակում՝ աղետների ռիսկի նվազեցման թեմայով հերթական սեմինար-քննարկումն է անցկացվել Երևանի Նոր Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ։

Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության սեյսմոլոգիայի բաժնի առաջատար մասնագետ Էդմոնդ Գևորգյանը ներկայացրել է երկրաշարժերի տեսակներն ու առաջացման պատճառները, բալ և մագնիտուդ հասկացությունների տարբերությունը, երկրաշարժերի կանխատեսման տիպերը, ինչպես նաև Հայաստանի ակտիվ խզվածքներն ու մեր երկրում սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված պետական քայլերը։

Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը խոսել է երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններից՝ ուշադրություն հրավիրելով հատկապես նախապատրաստական միջոցառումներին։ Դրանցից են տան ճիշտ և անվտանգ կահավորումը, առաջին անհրաժեշտության իրերով պայուսակի պատրաստումը, ընտանիքի անդամների կամ անձնակազմի հետ մինչև երկրաշարժը գործողությունների պլան մշակելը։

Կառուցվածքների սեյսմակայունության վարչության գլխավոր մասնագետ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է շենքերի սեյսմիկ խոցելիության մակարդակի նվազեցման ավանդական և ժամանակակից մեթոդները, Սպիտակի երկրաշարժից հետո դեռ կանգուն շենքերի մաշվածության խնդիրները, ինչպես նաև տարբեր երկրներում երկրաշարժից հետո ներդրված շենքերի ռենովացիոն ծրագրերը։


Լուսանկարներն ու տեսանյութը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ